Home / Հայաստան / ՏԻՄ ընտրություններ. Հրազդանում և Սպիտակում կպայքարեն ընդդիմությունն ու իշխանությունը

ՏԻՄ ընտրություններ. Հրազդանում և Սպիտակում կպայքարեն ընդդիմությունն ու իշխանությունը

Փետրվարի 12-ին Հայաստանի մի շարք քաղաքաներում ու գյուղական համայնքներում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսօր ժամը 18:00-ին ավարտվեց թեկնածուների գրանցման ժամկետը:

Խոշոր բնակավայրերից Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչներ` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և նրա խորհրդական Հովհաննես Պրտավյանը: Նրանց մրցակիցն է լինելու անկուսակցական Սասուն Միքայելյանը, ով ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է:

Սպիտակ քաղաքում թեկնածուների թվում նույնպես ընդդիմադիր գործիչ կա. Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի ՀԱԿ-ի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Անանիկ Նիկողոսյանը: Նրա միակ մրցակիցը գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանն է:

Tekali Taxi