հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կովկասցին կատակով սպառնացել է պայթեցնել «Դոմոդեդովոն»

Կովկասցին կատակով սպառնացել է պայթեցնել «Դոմոդեդովոն»

ՌԴ ոստիկանությունը չորեքշաբթի հերքել է «Դոմոդեդովո» մայրաքաղաքային օդանավակայանից ուղևորների տարհանման մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը: Ռուսաստանի ՆԳՆ-ն պարզաբանել է, որ երկու անձինք իսկապես հայտնել են օդանավակայանը պայթեցնելու մտադրության մասին, սակայն դա, ըստ նրանց, կատակ է եղել:

«Օդանավակայանի ավտոկանգառում Audi մեքենա է կանգնել, պահակը խնդրել է վարորդին շարունակել ճանապարհը, որպեսզի չխաթարի այլ մեքենաների ընթացքը: Իր հերթին, մեքենայի վարորդը ասել է հետևյալը. «հանգիստ թող ինձ, ես եկել եմ օդանավակայանը պայթեցնելու»»,-պատմել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունից:

Ոստիկանությունում նաև ընդգծել են, որ վարորդը երկար ժամանակ հրաժարվում էր դուրս գալ մեքենայից: Մեքենայի վարորդն ու ուղևորը այժմ ձերբակալված են և գտնվում են հերթապահ բաժնում: Ոստիկանությունը այժմ զբաղվում է նրանց անձերի հաստատմամբ:

«Այս պահին հայտնի է, որ նրանք Կաբարդինո Բալգարիայից են: Օդանավակայան են եկել դիմավորելու իրենց ծանոթին և պահակի նկատողությանը որոշել են կատակով պատասխանել»,-պարզաբանել է մամլո ծառայության ներկայացուցիչը: