հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով փոխգնդապետի են ձերբակալել

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով փոխգնդապետի են ձերբակալել

2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործով  այսօր  որպես կասկածյալ  ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը:

Նրան մեղադրում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ, որը պատճառել է էական վնաս:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է ջրծաղիկից: