հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Իրավապաշտպանները դատապարտում են Հայկ Գևորգյանի կալանավորումը

Իրավապաշտպանները դատապարտում են Հայկ Գևորգյանի կալանավորումը

Հայկ Գևորգյանի կալանավորումը, միանշանակ, քաղաքական հետապնդում է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում Թբիլիսիից հայտնել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը:

Նրա խոսքով` տեղի ունեցածն ապացույցն է այն բանի, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական համակարգում որևէ բարեփոխում չի իրականացնում, թեև պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին:

««Հելսինկյան ասոցիացիան» միանշանակ սատարելու է Հայկ Գևորգյանին: Այս պահին «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչները գտնվում են Human Rights’ House իրավապաշտպան կազմակերպությունների ցանցի հանդիպմանը Թբիլիսիում, որտեղ արդեն հայտարարվել է լրագրողի կալանավորման մասին: Հանդիպման մասնակիցները պատրաստվում են դեպքի առնչությամբ հայտարարություն տարածել` դատապարտելով իշխանությունների քայլերը` ուղղված ազատ խոսքի դեմ», – ասել է Միքայել Դանիելյանը: