2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում

Փետրվարի 6-ին Հայաստանի ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա: Տեղումներ կդիտվեն փետրվարի 7-ի երեկոյան: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն:

Meteo-Tv-ն զգուշացնում է՝  անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է մերկասառույցի առաջացում:

Փետրվարի 6-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, հավանական է մերկասառույցի առաջացումը: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -8-11, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1-3 աստիճան: