Home / Հայաստան / ՀՔԾ-ն ուսումնասիրում է բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու դեպքը

ՀՔԾ-ն ուսումնասիրում է բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու դեպքը

Հատուկ Քննչական ծառայությունն ընթացք է տվել «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն» կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումին, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել Հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիոզությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար:

ՀՔԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ դիմումն այս պահին ուսումնասիրվում է, իսկ քրեական գործ դեռևս չի հարուցվել:

Հիշեցնենք, որ սկանդալային քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, երբ ընդունվել է մի քանի օրինագիծ, այդ թվում` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Քվեարկության ընթացքը նկարահավել է տեսախցիկներով:

Tekali Taxi