Home / Հայաստան / «Նախանձում են իմ ու Տարոն Մարգարյանի հարաբերություններին». Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախանձում են իմ ու Տարոն Մարգարյանի հարաբերություններին». Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մաշտոցի պուրակի հարցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումները համընկնում են: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետը:

«Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում` մշտական կարգավիճակով: Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են, և պետք է դուրս բերվեն», – ասել է ՏիգրանՍարգսյանը:

«Հանրապետության նախագահի հանձնարարականով մենք քննարկել ենք այս հարցը Տարոն Մարգարյանի հետ, հանրային խորհրդի ղեկավարի հետ և պատրաստվում ենք այդ ամբողջական մոտեցումները, հայեցակարգը նաև կառավարության որոշումով վավերացնել, որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, որ Մաշտոցի այգում տաղավարներ չեն լինելու», – ասել է վարչապետը:

Նրա խոսքով` որոշ մարդիկ ԶԼՄ-ների միջոցներով արհեստական թեզեր են առաջ բերել, թե «վարչապետի հարբերությունները Նիկոյանի հետ վատ են, Տարոն Մարգարյանի հետ վատ». «Կարծում եմ, որ ուղղակի ոմանք նախանձում են, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք»:

Լուսանկարը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից

Tekali Taxi