2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ նախագահի հետ քննարկեցին հետագա քայլերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ գործընթացի հետագա քայլերը: