Home / Հայաստան / Ծառուկյանի սանիկը ոչ թե նրան է դեմ, այլ ՀՀԿ-ին է կողմ. հարցազրույց

Ծառուկյանի սանիկը ոչ թե նրան է դեմ, այլ ՀՀԿ-ին է կողմ. հարցազրույց

Աբովյան քաղաքում ՀՀԿ-ն պատրաստվում է հաղթանակ տոնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Պալաչ մականունով Արթուր Հարությունյանը, ով վերջին շրջանում, տարածվող լուրերի համաձայն, խնդիրներ ունի իր քավորի հետ: Նշենք, որ Հարությունյանին պատկանող «Կինգ դե լյուքս» ընկերությանը Երևան-Աբովյան ավտոբուսային երթուղու համար խնդիրներ սատեղծելու համար` Ծառուկյանը Երևան տեղափոխող անվճար ավտոբուսներ է տրամադրում բնակիչներին:

Օրաթերթի հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ ՀՀԿ-ն ընտրություններից առաջ շատ վճռական է տրամադրված «ընտրություններում քաղաքակիրթ ձևով հաղթանակ տանելու համար»:

Լրագրողի այն հարցին, թե Աբովյանում ավանդաբար ԲՀԿ-ն է հաղթել և Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի տերն է համարվում, ՀՀԿ-ականը պատասխանել է.

«Դե, այն ժամանակ այս տարածքը տրված է եղել ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն էլ հաղթել է: Հիմա այլ է վիճակը»:

Օրաթերթի թղթակցի այն դիտարկմանը, թե հետաքրքիր է, որ նախկինում նվիրել են, հիմա չեն նվիրում, Հարությունյանն արձագանքել է, որ «Հայաստանն այնպիսի երկիր է, որ առաջ հնարավոր է` շատ բաներ են եղել, ու միայն հեռվից է երևում, որ այստեղ ԲՀԿ-ն միշտ հաղթել է: Էդ ամեն ինչը հեռվից շատ գունավոր է երևում, բայց դա այդպես չէ»:

Հարությունյանը նաև հայտարարել է, որ ինքը Ծառուկյանի դեմ դուրս չի եկել, այլ ինքը պահում է ՀՀԿ-ին, որը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ականը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կողմից ներմուծված անվճար ավտոբուսների խնդրին.

«Հասարակ մարդը հասկանում է, որ նա բարերարություն չի անում, դա անում է ինչ-որ մեկի դեմ, որ նրան սնանկացնի: Բայց մարդ է, հիմա ինքը տենց է մտածում, ես էլ մտածումեմ, որ ինքը սխալվում է, մարդիկ էլ դա կտեսնեն»:

Հարությունյանը նշել է, որ չգիտի` ինչու են իրեն Պալաչ անվանում:

«Ես շատ բարի տղա եմ, չգիտեմ», – հայտարարել է նա:

Tekali Taxi