Home / Հայաստան / Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնի մեկ պայմանով

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնի մեկ պայմանով

Ռուսաստանը պատրաստ է փոխադարձության հիման վրա Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարել, ինչպես նաև առաջարկում է վերականգնել 2008 թվականին Հարավային Օսիայի պատերազմից հետո խզված դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարության մեջ: Ռուսաստանի այս քայլն արձագանքն է փետրվարի 29-ին Վրաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի մտցնելու մասին հայտարարությանը:

«Մենք Ռուսաստանի և Վրաստանի ժողովուդրների միջև կապերի ամրապնդման հարցում եղել և մնում ենք շահագրգռված: Պատրաստ ենք փոխադարձության հիման վրա առանց վիզային ռեժիմ մտցնել Վրաստանի քաղաքացիների համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի վրացական կողմը հուսալի իրավական պայմաններ ապահովի. որոնք կերաշխավորեն Վրաստան այցելող ռուսաստանցիների ապահովությունը», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Առաջարկում ենք նաև վերականգնել դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև»,-հայտարարել է նա:

Այդուհանդերձ, այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում Վրաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կապանաձեն հայտարարել է, որ Թբիլիսին չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները  Ռուսաստանի հետ, մինչև վերջինը չհրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից:

«Եթե Ռուսաստանը վերանայի այսպես կոչված հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 26-ին կայացրած որոշումը և սկսի մեր տարածքների դեօկուպացիան, մենք պատրաստ կլինենք վերականգնել հարաբերությունները»,-Կապանաձեի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստին»:

Tekali Taxi