Home / Հայաստան / Ֆրանսիացին պնդում է, որ Google-ի պատճառով իրեն ծաղրում է ողջ գյուղը

Ֆրանսիացին պնդում է, որ Google-ի պատճառով իրեն ծաղրում է ողջ գյուղը

Ֆրանսիական Մեն-է-Լուաղ դեպարտամենտի բնակիչը դատի է տվել Google կորպորացիային, քանի որ վերջինիս Street View ծառայությունը նկարահանել է իրեն բնական կարիքը հոգալիս:

Տղամարդը կարծում է, որ նկարի պատճառով ողջ գյուղը (մոտ երեք հազար մարդ) սկսել է ծաղրել նրան: Այս կապակցությամբ նա պահանջել է վերացնել նկարը և իրեն բարոյական վնաս հասցնելու համար 10 հազար եվրո փոխհատուցում վճարել:

Google Street View-ն բնապատկերային նկարներ է անում տեսախցիկների հատուկ բլոկի օգնությամբ`տեղադրված մեքենաների վրա: Այսպիսի մեքենաները տեղաշարժվում են այս կամ այն երկրի տարածքով, որից հետո նկարահանված նյութը լուսանկարի տեսքով տեղադրվում է քարտեզի վրա:

Միաժամանակ հատուկ համակարգը որոշում է մարդկանց դեմքերը և մեքենաների համարները և լղոզում դրանք: Սակայն տղամարդը պնդում է, որ հարևանները ամեն դեպքում ճանաչել են իրեն: Դատը նշանակված է մարտի 15-ին:

Tekali Taxi