Home / Տեսանյութեր / Նալբանդյանն ու Վաշաձեն քննարկել են Վրաստանի հայ համայնքի խնդիրները

Նալբանդյանն ու Վաշաձեն քննարկել են Վրաստանի հայ համայնքի խնդիրները

Մարտի 17-ին մեկօրյա այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և նրա վրաստանցի գործընկեր Գրիգոլ Վաշաձեն քննարկել են Վրաստանի հայ համայնքի համար կարևորություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում Վաշաձեն նշել է, որ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձևաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու և համաձայնեցնելու համագործակցության նոր ծրագրեր:

Նախարարները գոհունակություն են հայտնել հաստատված պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ:

Նրանք անդրադարձան նաև Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների օրակարգին:

Tekali Taxi