Դեմկուսը հրապարակեց նախընտրական ցուցակը
2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակը հստակեցրել է ու հրապարակել է նաև Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը: Ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող անկուսակցականներ:
- Սարգսյան Արամ Գասպարի -Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ
- Աղալովյան Լենսեր Աբգարի - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
- Հովսեփյան Արմեն Ամիրխանի - ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
- Եփրեմյան Ռոբերտ Սուրենի - Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ, ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ
- Գասպարյան Իրինա Կոնստանտինովնա - Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ, Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս
- Ղևոնդյան Ժասմենա Գեորգիի - "Ներուժ" ՀԿ նախագահ
- Մարտիրոսյան Ջուլիետա Ժորայի - "Ավանգարդ" թերթի գլխ.խմբագիր
- Ազիզյան Լյուդմիլա Ղահրամանի - Քաղաքակրթությունների երկխոսություն Ազգային կենտրոն, ՀԿ Խորհրդի նախագահի տեղակալ
- Երանոսյան Վարդան Սիմոնի - Երևանի Մետրոպոլիտենի մեքենավար
- Ավագյան Արևշատ Խոսրովի - Մշակույթի հայկական հիմնադրամ ՀԿ նախագահ
- Գյուրջյան Արամ Սմբատի - Երևանի Պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգ.գիտ.թեկ.
- Հունանյան Սամվել Աթանեսի - Գյումրիի N 20 հիմնական դպրոցի փոխտնօրեն
- Մովսիսյան Սուրեն Լյովայի - Տարածաշրջանային հետազոտությունների և խորհրդատվական խումբ ՀԿ գործադիր տնօրեն
- Սեդրակյան Ռուբեն Լևոնի - Քաղաքագետ,բժշկական գիտ.թեկնածու
- Բախշյան Ռուբեն Քաջիկի- Հայաստանի Դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայության ղեկավար