Home / Հայաստան / Իշխանությունը Սուքիասյանի նկատմամբ ապօրինությունը շարունակեց մինչև վերջ. Կոնգրես

Իշխանությունը Սուքիասյանի նկատմամբ ապօրինությունը շարունակեց մինչև վերջ. Կոնգրես

Իշխանությունը ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ապօրինությունը շարունակեց մինչև վերջ: Նման կերպ Հայ Ազգային Կոնգրեսն արձագանքել է Սուքիասյանի` ընտրատարածքային հանձնաժողովի կողմից Խաչատուր Սուքիասյանի գրանցումը թիվ 10 ընտրատարածքում մերժելուն: ՀԱԿ-ը կասկած չունի, որ նույնպիսի որոշում կկայացնի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և նրան դուրս կթողնի Կոնգրեսի համամասնական ցուցակից։

«Հարցի իրավական կողմին, անշուշտ, ինչ-որ ժամանակ հնարավոր կլինի անդրադառնալ և ապօրինություն հրահանգած ու գործած մեղավորները պատասխան կտան։ Քաղաքական իմաստով վարչախմբի այս քայլը բացատրելի է իշխանությունը կորցնելու այն տագնապով, որը նրան ստիպում է դիմել ստախոսությունից ու խաբեբայությունից սկսած մինչև ընտրողների թիվը հարյուր հազարներով ուռճացնելու, աջուձախ ընտրակաշառք խոստանալու ու բաժանելու եւ այլ խայտառակ ու փոքրոգի միջոցների։ Համոզված ենք, սակայն, որ այսօրինակ քայլերը միայն մեծացնում ու առավել բյուրեղացնում են իշխանության դեմ ժողովրդական ցասումն ու դժգոհությունը։ Տվյալ դեպքում, չենք կասկածում, որ 10-րդ ընտրատարածքի ընտրողները շատ ավելի միահամուռ ու համոզված իրենց ձայնը կտան Սարիբեկ Սուքիասյանին, ով նույնպես առաջադրվել էր նույն ընտրատարածքում, երբ հայտնի դարձավ Խաչատուր Սուքիասյանի դեմ լարված որոգայթը և կանխատեսելի էր դրա արդյունքը», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

Tekali Taxi