Home / Հայաստան / Արմեն Մարտիրոսյանը իր համար հիմնական մրցակիցներ է տեսնում ՀՀԿ-ականին ու ԲՀԿ-ականին

Արմեն Մարտիրոսյանը իր համար հիմնական մրցակիցներ է տեսնում ՀՀԿ-ականին ու ԲՀԿ-ականին

Թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իրեն հիմնական մրցակից է համարում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանին և ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին, քանի որ վերջիններս բավական վարչական և ֆինանսական լծակներ ունեն:

Epress.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ քաղաքական առումով որևէ մեկին մրցակից չի համարում:

Մարտիրոսյանը նշել է, որ իր նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ինքն ընտրողներին ներկայացնելու է իր անցած տարիների աշխատանքները, ինչպես նաև ինչ քայլեր են իրականացվելու «Ուխտ նոր Հայաստանի» «Ժառանգության» ծրագրի շրջանակներում:

«Իմ աշխատանքը հինգ տարիների ընթացքում հրապարակային է եղել և նոր խոստումների կարիք, կարծում եմ, չկա: Բացի դա, վերջին երկու տարում «Պառլամենտական մոնիտորինգ» կայքում ես ամենաակտիվ պատգամավորների եռյակում եմ եղել, 2010-ին նույնպես համարվել եմ ամենաակտիվ պատգամավորը», – ասել է Մարտիրոսյանը:

Խոսելով այն մասին, որ նույն տարածքում առաջադրվել  է ևս մեկ ընդդիմադիր թեկնածու ՀԱԿ անդամ Ավետ Պողոսյանը, Մարտիրոսյանն ասել է.

«Իհարկե, ես տրամաբանությանը հակառակ չեմ շարժվի. ես կարծում եմ, որ նրա մասնակցությունը «կխլի ինձանից ձայներ», բայց ինքը չէ իմ հիմնական մրցակիցը լինելու: Նրա թեկնածությունը դրվել է մի նպատակով, որպեսզի ինձ խանգարեն», – ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ ինքը դեռևս անցյալ տարվա հունիսից ասել է, որ այդ տարածքում է  առաջադրվելու, և նշել, որ «Ժառանգությունը», իմանալով, որ թիվ 10 ընտրատարածքում Կոնգրեսից առաջադրվելու է Խաչատուր Սուքիասյանը, թիվ 25-ում` Սասուն Միքայելյանը, այդ ընտրատարածքներում իր թեկնածուներին չի առաջադարել:

Tekali Taxi