Գլխավոր / Հայաստան / Ապրիլի 7-ին Երևանում անձրև են կանխատեսում

Ապրիլի 7-ին Երևանում անձրև են կանխատեսում

Ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ: 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան  5-10 մ/վրկ, 3-ին, 7-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  ապրիլի 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով, 4-6-ը ամենուրեք կբարձրանա 4-7 աստիճանով:

Երևանում ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 3-ի ցերեկը,  4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է  առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: