Գլխավոր / Տեսանյութեր / Գանդիի ակնոցները կվաճառեն աճուրդից

Գանդիի ակնոցները կվաճառեն աճուրդից

Mullock աճուրդի տունը վաճառքի է հանել Հնդկաստանի ազատագրական պայքարի (Բրիտանիայի դեմ) առաջնորդներից մեկի` Մահաթմա Գանդիի կյանքին և գործունեությանը վերաբերող մի քանի արժեքավոր իրեր:

Աճուրդի հանված անձնական իրերի շարքում է նաև այն ակնոցը, որը Գանդին կրել է 1890-ականներին` Լոնդոնում ուսանելու տարիներին, ինչպես նաև Գանդիի մայրենի լեզվով`գուջարաթիով գրված աղոթարանը:

Վաճառվելու են նաև մի քանի նամակներ, որոնցում Գանդին իր գաղափարներն է շարադրում, ինչպես նաև չարկհան` ավանդական հնդկական ճախարակը, որը դարձել էր հանուն ազատության առանց բռնության պայքարի խորհրդանիշը:

Աճուրդի հանված իրերից է նաև այն հողը, որի վրա ընկել է Գանդին 1948 թվականի հունվարի 30-ին` մահից առաջ: Այդ օրը Մահաթման, ով դուրս էր եկել իր համախոհների հետ աղոթելու, սպանվել էր ֆանատիկոս հնդիկի կողմից: Հանցագործության վկաները վերցրել էին դեպքի վայրի հողն ու խոտը և պահպանել այն որպես սրբություն: