Home / Տեսանյութեր / Ապամոնտաժողների 4-րդ բրիգադը` Մաշտոցի պուրակում. ոստիկանությունից կրկին պահանջում են

Ապամոնտաժողների 4-րդ բրիգադը` Մաշտոցի պուրակում. ոստիկանությունից կրկին պահանջում են

Այսօր Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների ապամոնտաժման նպատակ ունեցող 3 բրիգադներին ավելացել է 4-րդը: Այս մասին ակտիվիստները նամակով տեղեկացրել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

4-րդ բրիգադում ընդգրկված են հետևյալ անձինք.

1. Անտոնյան Գուրգեն – դերասան

2. Բալայան Վարդան – երաժիշտ

3. Գրիգորյան Սուրեն – գրող, իրավաբան

4. Կիվրյան Արգիշտի – «Atmtoday» լրատվական գործակալության համակարգող

5. Մանասյան Նվարդ – կրթության մասնագետ

6. Մովսիսյան Արտակ – պատմաբան

7. Մուրադյան Զարուհի – նկարիչների միության անդամ, նկարչուհի

8. Ճաղարյան Հակոբ – պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար

9. Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ

10. Ֆարադյան Գագիկ – «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն

Նամակի հեղինակները նշում են, որ ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։

Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի պուրակում տաղավարների պահպանությունը Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը պահանջում է ոստիկանապետից ապահովել վերոնշյալ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ինչպես նաև պահանջում է  ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության նախաձեռնող խումբը նմանատեիպ պահանջներ էր ներկայացրել նաև նախորդ շաբաթ: Այս շաբաթվա ընթացքում բրիգադներին դեռևս չի հաջողվել ապամոնտաժել կրպակները:

Tekali Taxi