2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀԱԿ-ն ընտրություններից առաջ հաշվեհամար է բացել

Նախընտրական քարոզարշավի նպատակով՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքը ՀՀ կենտրոնական բանկում բացել է նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամար:

«Ձեր աջակցությունը Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին կարող եք բերել` փոխանցումներ կատարելով հետևյալ հաշվեհամարին`

ՀՀ ԿԲ 103007300074

Ֆիզիկական անձանց դեպքում փոխանցումների առավելագույն սահմանը կազմում է մինչև 100.000 ՀՀ դրամը», - ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: