Home / Տեսանյութեր / Ազդանշաններ ըստ Ալեքսանյանի. Փաշինյանին խանգարել չստացվեց

Ազդանշաններ ըստ Ալեքսանյանի. Փաշինյանին խանգարել չստացվեց

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 3-րդ գյուղում թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ով քարոզչանյութեր էր բաժանում, շարունակել են հետապնդել ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի համախոհները:

Այն նույն կանանց և երիտասարդներին, ովքեր ավելի վաղ Շերամի փողոցում Փաշինյանից պահանջել էին «իրենց թաղից գնալ», անթաքույց նույն մեքենաներով վայրից վայր են տեղափոխում Սամվել Ալեքսանյանի մարդիկ: Սակայն 3-րդ գյուղում կանանց չի հաջողվել օգտագործել, քանի որ Փաշինյանի համախոհները, ովքեր արդեն բաժանել էին քարոզչանյութերի հիմնական մասը, նստել են իրենց մեքենաները:

Դրանից հետո Ալեքսանյանի համախոհները մի քանի մեքենայով շարժվել են Փաշինյանի մեքենաների հետևից և սկսել են անընդհատ ազդանշան տալ:

Փաշինյանի մեքենաները նույնպես սկսել են ազդանշան տալ և բռունցքները վեր պարզել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանյանի ներկայացուցիչները դադարեցրել են գործողությունները:

Tekali Taxi