հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հացը ոչ թե գիրացնում է, այլ նպաստում է քաշի նվազեցմանը. գիտնականներ

Հացը ոչ թե գիրացնում է, այլ նպաստում է քաշի նվազեցմանը. գիտնականներ

Իսպանացի գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր անհատի սննդակարգ պարտադիր պետք է հաց պարունակի: Իսկ հացը մարմնի կառուցվածքի պահպանման հարցում վտանգավոր համարելը, ըստ գիտնականների, թյուրիմացություն է: Մասնագետները իրենց խոսքերը հիմնավորում են լայնածավալ հետազոտությունների արդյունքներով: Նրանք ուսումնասիրել են դիետոլոգիայի, ճարպակալման և մարդու օրգանիզմի վրա հացահատիկային ուտելիքների ազդեցության վերաբերյալ վերջին 30 տարիներին անցկացված հետազոտությունները:

Ըստ այդմ, հացը կապված չէ ավելորդ քաշի և ճարպակալման հետ: Ավելին, այս ուտելիքի հատկությունների մանրամասն ուսումնասիրությունն ապացուցում է, որ հացի օգտագործումն օգնում է նվազեցնել քաշը. ստամոքսում հայտնվելով` այն հագեցածության զգացողություն է ստեղծում:

Գիտնականների կարծիքով` տարբերություն չկա նաև նրանում`ինչ հաց  օգտագործել`սև, թե սպիտակ: Անգամ գեր մարդիկ հացը պետք է ընդգրկեն իրենց սննդակարգում: Վտանգավոր են, ըստ նրանց, հացաբուլկեղենային ուտելիքները, որոնցում շաքարավազի մեծ քանակություն կա, որն էլ ճարպակալման է բերում: