Home / Հայաստան / Ինչու է ավտոմեքենաների շարասյունը Ջավախքից Երևան շարժվում

Ինչու է ավտոմեքենաների շարասյունը Ջավախքից Երևան շարժվում

Այսօր առավորտյան Ջավախքից Հայաստան են ուղևորվել և արդեն Բավրայի անցակետից սահմանը հատել 2 «Իկառուս» մակնիշի ավտոբուս, 10 միկրոավտոբուս, 10 ամենագնաց (ջիփ) մեքենանաներ:

Այս մասին Epress.am-ի հայտնել է 34-րդ ընտրատարածքում մեծամասնական  համակարգով առաջադրված թեկնածու Մուրադ Գրիգորյանը, ով մեքենաները տեսել է Աշոտքից Ախուրյան տանող ճանապարհին:

«Բոլոր մեքենանաներն ունեն վրացական պետհամարանիշներ, կրում են և հայկական և վրացական դրոշներ, իսկ ավտոշքերթը նկարահանելու համար առջևից գնում են ևս երկու սպիտակ մեքենա», – պատմել է Գրիգորյանը:

Ավտոմեքենաներն այս պահին շարժվում են դեպի Երևան:

Գրիգորյանը նշել է, որ նման ավտոմեքենաների մեծ շքերթի ականատես է եղել նաև 2008թ նախագահական ընտրություններից երկու օր առաջ, և լուսանկարել է այդ երթը Գյումրիում:

Հաշվի առնելով նախորդ ընտրությունների այս փորձը` Գրիգորյանը ենթադրում է, որ այս շքերթը ևս կապված է ընտրությունների հետ, և  ուղևորները հավանաբար գալիս են մանսակցելու այսօր կայանալիք ՀՀԿ-ի հանրահավաք-համերգին և մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Tekali Taxi