Home / Տեսանյութեր / Գյումրիի քաղաքապետի տղան «տարել» է «Կենտրոնի» օպերատորին

Գյումրիի քաղաքապետի տղան «տարել» է «Կենտրոնի» օպերատորին

Այսօր՝ ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել  ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից և Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության  նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել  Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը,  օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև տարել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

ՀՀ Գլխավոր դատախազության փոխանցմամբ` Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

Tekali Taxi