Home / Հայաստան / Մալաթիա-Սեբաստիայում Yerevan City-ի գազելներով մարդկանց քվեարկության են բերում

Մալաթիա-Սեբաստիայում Yerevan City-ի գազելներով մարդկանց քվեարկության են բերում

Մալաթիա-Սեբաստիայում 7/24 ընտրատարածքում, որը տեղակայված է 121 դպրոցում, արդիկ քվերակության են բերվել YerevanCity գրառումը ունեցող միկրոավտոբուսներով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է այդ տեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Նաիրի Սարգսյանը:

Նրա խոսքով` ընտրատեղամասում առավոտվնից կուտակումներ են գրանցվել: ՀԱԿ վստահված անձ հորդորով ոստիկանները աթոռներ են տեղադրել, որպեսզի մարդիկ հերթով մտնեն ընտրատեղամաս քվեարկելու:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 111 դպրոցում տեղակայված 08/27 և 07/28 ընտրատեղամասերում Epress.am-ի թղթակիցը նույնպես մեծ կուտակումներ է արձանագրել թե ներսում, թե ընտրատեղամասի մոտ:

07/27 ընտրատեղամասում թղթակիցը նկատել է, որ դիտորդական առաքելություն իրականացնող «Սպառող աջակցության կենտրոն» հ/կ-ի անդամ Հերմինե Բարսեղյանը մտել է քվեախուց մի անձի հետ, որը վատ է տեսնում և նրա փոխարեն նշում արել:

Հանձաժողովի նախագահը Դիանա Ստեփանյանը հայտարարել է, որ դիտորդը գերազանցում է լիազորությունները: Բարսեղյանը փորձել է բացատրել, որ ինքը պարզապես օգնում էր մարդուն, սակայն հանձանժողովի նախագահը հորդորել է չխառնվել քվեարկության ընթացքի մեջ:

Tekali Taxi