Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը շնորհավորել է կրկնակի տոնի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է կրկնակի տոնի կապակցությամբ

Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 9-ի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:

«Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով: 1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրյա ազատամարտիկները` բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը: Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շենացման համար:

Այս հաղթանակը նույնպես մեր ողջ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանը, հավերժ հայկական Արցախը և ողջ հայությունը լի են վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց խաղաղությունն ու առաջընթացը», – նշել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi