Home / Հայաստան / Նոր խորհրդարանից ակնկալիքներ ունենալը դժվար է. Լարիսա Ալավերդյան

Նոր խորհրդարանից ակնկալիքներ ունենալը դժվար է. Լարիսա Ալավերդյան

Նման ընտրությունների արդյուքնում կազմված  խորհրդարանից մեծ անկնալիքներ ունենալ դժվար է: Մենկաբանելով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները` Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով մայիսի 6-ին ընտրված խորհրդարան այս անգամ չի անցել:

Ալավերդյանը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ նման կեղծված ընտրությունները սպասելի  էին, քանի որ ընդդիմությունը չի կարողացել մեխանիզմ մշակել իշխանությունների ընտրակեղծիքների տեխնոլոգիայի դեմ:

Ըստ նրա` երկրում փոփոխության  բացակայությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես, դիտորդները, ընտրակեղծիքների փաստահավաքությամբ լրջորեն չզբաղվեցին:

«Այն բոլոր նյութերը ընտրախախտումների մասին, որ հրապարակվում են մամուլում, որոնց մասին խոսում ենք որպես սովորական հայտնի ճշմարտություն, չեն   հավաքվել, դրանց լուրջ չեն վերաբերվում: Դրանք չեն հավաքվել որպես փաստեր իրավական գործընթաց սկսելու համար: Արձանագրված թերությունների պակաս կա` իրավական հիմք ծառայելու համար, և կեղծիքները չընդունելու ու ԱԺ չմտնելու համար», – ասել է Լարիսա Ալավերդյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք որևէ որակական փոփոխություն լինել օրենսդիրի կյանքում, քանի որ այս ընտրություններից հետո ԱԺ-ում 7 պատգամավոր  ունի ընդդիմադիր ՀԱԿ-ը, Ալավերդյանը պատասխանել է. «Չէի ուզում հիշեցենել, բայց  պետք է ասեմ, երբ «Ժառանգությունը» մտավ  խորհրդարան 2007թ.  7 պատգամավորով, ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա կազմում են ՀԱԿ-ը, մեզ քննադատում ու ասում էին` վայր դրեք մանդատները: Հիմա ՀԱԿ-ին ոչ ոք նման բան չի ասում, նրանք ավելի լավ մթնոլորտում կաշխատեն»:

Tekali Taxi