Home / Հայաստան / Արամ Սարգսյանը չի բացառել ՀԱԿ-ից դուրս գալը. իր մանդատից հրաժարվել է

Արամ Սարգսյանը չի բացառել ՀԱԿ-ից դուրս գալը. իր մանդատից հրաժարվել է

Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դնում պատգամավորի իր մանդատը, ինչպես և խոստացել էր դեռևս ԱԺ ընտրություններից առաջ: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը: ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ համարը հաջողություն է մաղթել Կոնգրեսին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ:

Սարգսյանի խոսքով` ինքը մտադիր է կուսակցության ակտիվի հետ քննարկել ՀԱԿ-ի հետ համագործակցության ձևաչափը: Սարգսյանը չի բացառել Կոնգրեսից դուրս գալու հեռանկարը:

Նա նշել է, որ ՀԱԿ-ի հետ տարաձայնությունների մասին բազմիցս ազնվորեն բարձրաձայնել է: Բոլոր մյուս հարցերին Սարգսյանը, իր խոսքով, հրաժարվելու է պատասխանել նախքան որոշում կայացնելը: Իր որոշման մասին նա խոստացել է հայտնել մեկ շաբաթից:

Tekali Taxi