Home / Հայաստան / ԲՀԿ-ն որոշե՞լ է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ

ԲՀԿ-ն որոշե՞լ է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ

Մոտ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ԲՀԿ-ում միանշանակ չի ընկալվել կոալիցիա կազմելու մասին քննարկումը: ԲՀԿ քաղաքական որոշ դեմքեր հրապարակային դեմ են արտահայտվել ԲՀԿ-ի` կոալիցիայի մեջ մտնելու մասին քննարկումներին: Եղել են, սակայն, այնպիսինները, որոնք Գագիկ Ծառուկյանին ասել են, թե ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատությամբ բարելավել է իր դիրքերը, ուստի` կոալիցիա գնալու դիմաց պետք է Սերժ Սարգսյանից ևս երկու նախարարի և երկու մարզպետի պորտֆել «պոկել»: «ՉԻ» տեղեկություններով` բանակցություններն արդեն կայացել են, և այս հարցում Սերժ Սարգսյանը որոշակի կոմպրոմիսների է գնացել:

Tekali Taxi