Home / Հայաստան / ՀՀԿ-ին խնդրել են ջավախքցիներին մանդատներ տալ. առջևում նախագահական ընտրություններն են

ՀՀԿ-ին խնդրել են ջավախքցիներին մանդատներ տալ. առջևում նախագահական ընտրություններն են

«Վիրահայերի Միություն» ՀԿ-ի նախագահ, ՌԴ-ում հայտնի գործարար, մեծահարուստ Նորայր Թևանյանը` ջավախքցի Նորիկը, Հայաստանում լուրջ բանակցությունների մեջ է մտել իշխանության վերին էշելոնների հետ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Ըստ «ՉԻ»  աղբյուրների, տարբեր օրերի Թևանյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` պարզելու, թե ինչ է լինելու իր հովանավորյալ թիմի ճակատագիրը, որոնցից մի քանիսը ընդգրկված են ՀՀԿ համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Թևանյանը իշխանության ներկայացուցիչներին փաստացի ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին ջավախքցիների կողմից ապահոված ցուցանիշները` հանուն ՀՀԿ-ի ու ասել. «Էսքանի դիմաց չարժե գոնե մի քանի մանդատ էս թևին տալ, հատկապես , որ մի քանի ամսից էլ մեր նախագահի ընտրություններն են լինելու»:

«ՉԻ»-ն նշում է, որ ընդառաջ գնալով Թևանյանի ներկայացրած փաստարկներին` ՀՀԿ վերնախավում որոշել են, այնուամենայնիվ, ջավախքցիներից մի քանիսին խորհրդարան տանել, ըստ այդմ` չնեղացնել Թևանյանին ու հետագայում չզրկվել նրա նշանակալի «բարեգործություններից»: Թերթը վստահեցնում է, որ ԱԺ-ում միանշանակ տեղ կգտնեն Թևանյանի հավատարիմներ Տաճատ Վարդապետյանն ու Կարեն Սոխոլյանը, որոնց նա «անվերապահորեն վստահում է»:

Tekali Taxi