2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Լիբանանում Սիրիայի նախագահի համար փոխհրաձգության արդյունքում մարդիկ են զոհվել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում սունիթական խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մի քանի մարդ է զոհվել:

BBC-ի ռուսաստանյան թղթակցի փոխանցմամբ` խմբավորումներից մեկը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, մյուսը` դեմ է նրան: Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարուց ավել հակակառավարական ցույցեր են ընթացքում:

Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Տրիպոլիում լիբանանյան զինվորականները սպանել են երկու հակասիրիական քարոզիչների: