Home / Հայաստան / Արթուր Բաղդասարյանին հարվածել են Սերժ Սարգսյանին «քցող» անվանելո՞ւ համար

Արթուր Բաղդասարյանին հարվածել են Սերժ Սարգսյանին «քցող» անվանելո՞ւ համար

Oրերս բավական հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով` Բաղդասարյանը դժգոհել է իր կուսակցության հավաքած տոկոսներից` դրա մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին:

«Մասնավորապես, նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը «քցել» է իրենց և ոչինչ չի արել ՕԵԿ-ի շռնդալից մուտքը խորհրդարան ապահովելու համար: Բաղդասարյանը մի քանի հոգու ներկայությամբ նկատել է, թե այդ հինգ տոկոսը իրենք կարող էին հավաքել հենց միայն իր հրապարակային ելույթների հաշվին. խոսակցության ընթացքում Բաղդասարյանն այնքան է ոգևորվել, որ որոշել է հայհոյել Սերժ Սարգսյանին` միաժամանակ ընդգծելով, որ նա «քցող» է: Սերժ Սարգսյանին հայհոյելու պահին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ձեռքի բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, որը, ականատեսների վկայությամբ, դիպել է Բաղդասարյանի գլխին», – գրում է «ՉԻ»-ն:

Tekali Taxi