Home / Տեսանյութեր / Ինտերնետը միլիոնատեր կնոջը փրկել է մահապատժից

Ինտերնետը միլիոնատեր կնոջը փրկել է մահապատժից

Ինտերնետը փրկել է 31-ամյա Վու Յինգի կյանքը: Չինացի մուլտիմիլիոներ կնոջ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ`շնորհիվ համացանցում բարձրացված բողոքի ալիքի:

Ֆինանսական խախտումների, այդ թվում` ներդրողներին 60 միլիոն դոլարի վնաս պատճառելու համար մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Հարյուրավոր հասարակ չինացիներ ամեն ինչի իքնուրույն հասած ժամանակակից Մոխրոտի պաշտպանությանն են կանգնել: Անգամ խոստովանելով, որ Վուն օրենք է խախտել, նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչու են հենց նրան ընտրել որպես քավության նոխազ այնպիսի հանցագործությունների համար, որոնք անում են գրեթե բոլոր գործարարները:

Ինտերնետում բարձրացված բողոքի ալիքը ստիպել է Չինաստանի Գերագույն դատարանին գործը վերանայել: Արդյունքում դատարանը վերացրել է մահապատժի մասին որոշումը:

Tekali Taxi