Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանի առաջ պայման են դրել

Հովիկ Աբրահամյանի առաջ պայման են դրել

Երեկ երեկոյան կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է Հովիկ Աբրահամյանին նշանակել ԱԺ նախագահի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ թերթի տեղեկությունների, Սերժ Սարգսյանը դեռ վերջնական դրական պատասխան չի տվել` փոխարենը պայման է դրել Հովիկ Աբրահամյանի առջև. նա պիտի ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնի, որպեսզի ճակատագրական պահերին ԲՀԿ-ն անկանխատեսելի բաներ չանի:

«Նույն հուշագրի կամ համաձայնագրի տեքստի մասով էլի քննարկելու բաներ են մնացել: ԲՀԿ-ն ձգտում է, որ մինչև մայիսի 31-ը որևէ բան չհայտարարվի, և ԱԺ առաջին նիստը կայանա առանց կոալիցիոն համաձայնագրի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չի համաձայնում», – գրում է թերթը:

Tekali Taxi