Home / Հայաստան / «Ազատ դեմոկրատները» հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին

«Ազատ դեմոկրատները» հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրերի և նախաձեռնությունների, ինչպես նաև կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին:

Երկուստեք կարևորվեց Հայաստանում տնտեսական ոլորտի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղարդագրության մեջ:

Tekali Taxi