Home / Հայաստան / Մահվան դեպք բանակում. զինծառայողը «ԿՌԱԶ»-ի տակ է ընկել

Մահվան դեպք բանակում. զինծառայողը «ԿՌԱԶ»-ի տակ է ընկել

Երեկ 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գագիկ Հովակիմյանը, «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս, ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել ժամկետային զինծառայող Խաչատուր Մելիքյանին:

Ինչպես հայտնել է ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը, Մելիքյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով):

Հովակիմյանը դեռևս չի ձերբակալվել:

Tekali Taxi