Home / Տեսանյութեր / ՍԴ-ն հետաձգել է նիստը. ՀԱԿ-ը պատասխանները գրավոր կներկայացնի

ՍԴ-ն հետաձգել է նիստը. ՀԱԿ-ը պատասխանները գրավոր կներկայացնի

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Նիստը, սակայն, հետաձգվել է, քանի որ պատասխանողի (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) ներկայացուցիչը հարցեր է ուղղել հայցը ներկայացնողին, որոնք շատ մասնավոր դրվագների էին վերաբերում: Դրանք ճշտելու համար դատարանը ժամանակ է տրամադրել ՀԱԿ-ին, որը պետք է գրավոր պատասխաններ ներկայացնի:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի դիմումը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը:

Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 29-ին, ժամը 10:00-ին:

Tekali Taxi