Home / Հայաստան / Մարդակերը անցորդների աչքի առաջ մարդու դեմք էր ուտում. նրան սպանել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարդակերը անցորդների աչքի առաջ մարդու դեմք էր ուտում. նրան սպանել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանները սպանել են մի տղամարդու, ով կասկածվում էր դաժան մարդակերության մեջ: Հոլիվուդյան «Հանիբալ լեկտեր» հայտնի ֆիլմի կերպարին հիշեցնող հանցագործն ուտում էր կենդանի մարդու դեմքի մաշկը:

Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին Մայամի հանգստավայրում: Մարդակերի կողմից իրագործված հարձակմանը ականատես են դարձել տեսուչն ու պատահական անցորդ մի կին, գրում է The Miami Herald-ը: Նրանց ներկայությամբ կասկածյալը բառի բուն իմաստով ուտում էր զոհի դեմքը:

Հանգստավայրի աշխատակիցը փորձել է կանգնեցնել հանցագործին խոսքով` օգտագործելով բարձրախոս: Իսկ կինը մոտակայքում ոստիկան է տեսել և ձեռքով օգնություն կանչել:

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչը պահանջել է հանցագործից դադարեցնել գործողությունները, սակայն նա չի արձագանքել: Անգամ առաջին կրակոցից հետո մարդակերը շարունակում էր իր «ծեսը»: Արդյունքում ոստիկանն առնվազն հինգ անգամ, կրակել է հանցագործի վրա, ով իրեն զոմբիի պես էր պահում: Վնասվածքներից մարդակերը մահացել է:

Հարձակման զոհը հիվանդանոց է տեղափոխվել կրիտիկական վիճակում: Տուժածի անունը չի հաղորդվում, սակայն, վարկածներից մեկի համաձայն, նա անտուն քաղաքացի է եղել:

Tekali Taxi