Home / Տեսանյութեր / Ալիևին պատրաստվում էին սպանել. Բաքվում զինված հանցավոր խմբավորում է վնասազերծվել

Ալիևին պատրաստվում էին սպանել. Բաքվում զինված հանցավոր խմբավորում է վնասազերծվել

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները երկրի նախագահ Իլհամ Ալիևի վրա հարձակում նախապատրաստող զինված հանցավոր խմբավորում է վնասազերծել:

Ինչպես 1news.az-ին հաղորդել է նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը, հակաահաբեկչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ «մի խումբ մարդիկ` Վուգար Պադարովի գլխավորությամբ,  երկրում հասարակական կարգի խախտման նպատակով հարձակում էին նախապատրաստում նախագահ Իլհամ Ալիևի վրա»:

Միաժամանակ, ահաբեկիչները մտադիր էին պայթյուններ իրականացնել ուխտագնացության վայրերում, մզկիթների և այլ կրոնների պատկանող շինությունների մոտ:

«Նպատակ կար հարձակում գործել ոստիկանական բաժինների վրա իրավապահ մարմինների աշխատակիցներին վերացնելու և տաբելային զենքի տիրանալու նպատակով»:

Այսօր, ավելի վաղ հաղորդվում էր, որ խումբը ահաբեկչական դիվերսիոն ակցիաներ էր նախապատրաստում նաև «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի ընթացքում: Ըստ գերատեսչության տվյալների` խոշոր պայթյուններ պետք է իրականացվեին Baku Crystal Hall համերգասրահում և Ադրբեջանի պետական դրոշի հրապարակում:

Tekali Taxi