Home / Հայաստան / Հունիսին տեղումները Երևանում սովորականից քիչ կլինեն

Հունիսին տեղումները Երևանում սովորականից քիչ կլինեն

Հունիս ամսվա ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը Երևանում կլինի +22-23 աստիճան, ինչը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Այս մասին ասված է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության կողմից հրապարակված եղանակի կանխատեսման ամփոփագրի մեջ:

Երևանում ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12-14: Առանձին օրերին կդտիվի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +33-35 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ գիշերը` +8-9, առավելագույնը՝ +34): Հայաստանի մայրաքաղաքում ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման՝ 17-29 մմ):

Հայաստանի մարզերում ամսական միջին ջերմաստիճանը նույնպես մեկ աստիճանով բարձր կլինի բազմամյա միջին արժեքից:

Tekali Taxi