Home / Հայաստան / Պրոդյուսերը բացատրել է` ինչու է Թաթան որոշել երգել Անի Լորակի հետ

Պրոդյուսերը բացատրել է` ինչու է Թաթան որոշել երգել Անի Լորակի հետ

Հայաստանցի երգիչ Թաթա Սիմոնյանը և «Եվրատեսիլ 2008»-ում երկրորդ տեղը զբաղեցրած Անի Լորակը զուգերգով տեսահոլովակ են ձայնագրում: «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ասել է, որ երգի հեղինակներն են Մանե Հակոբյանը և Ավետ Բարսեղյանը:

«Տեսահոլովակի աշխատանքների հետ կապված` խոսել ենք լավագույն ռեժիսորների հետ, ըստ նրանց առաջարկած սցենարի կորոշենք` ում հետ աշխատակցել», – ասել է Նազարյանը:

Նա նշել է, որ դեռևս որոշված չէ, թե ինչ անուն կունենա երգը.

«Ոտքիս վիրահատության պատճառով տեսահոլովակի աշխատանքների հետ կապված` հունից ընկել ենք, բայց մեկ շաբաթից երգի վերնագիրը պարզ կդառնա»:

Նազարյանը նաև բացատրել է` ինչու է Թաթան որոշել երգել Լորակի հետ:

«Ի տարբերություն ռուսական շոու-բիզնեսի որոշ երգիչների, Անի Լորակը պրոֆեսիոնալ վոկալիստ է և, ինչու չէ, նաև լավ մարդ», – ասել է պրոդյուսերը:

Նազարյանի խոսքով` երգը կատարվելու է և’ հայերեն, և’ ռուսերեն:

Tekali Taxi