Home / Տեսանյութեր / WikiLeaks-ի հիմնադրին արտաքսում են Շվեդիա

WikiLeaks-ի հիմնադրին արտաքսում են Շվեդիա

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի վճռաբեկ բողոքը, որում վերջինս խնդրում էր չարտաքսել իրեն Շվեդիա: Այդ երկրի արդարադատությունը Ասանժին մեղադրում է բռնաբարության մեջ:

Գերագույն դատարանի 7 անդամներից 5-ը կողմ են քվեարկել Ասանժի արտաքսմանը:

Շվեդիայում WikiLeaks կայքի հիմնադիր-խմբագրին երկարատև ազատազրկում է սպառնում: Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը տպագրում էր ԱՄՆ դիվանագետների գաղտնի նամակները:

Tekali Taxi