Home / Հայաստան / ԲՀԿ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, պնդում է Վարդան Օսկանյանը

ԲՀԿ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, պնդում է Վարդան Օսկանյանը

Ինչպես քարոզարշավի ընթացքում, այնպես էլ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրեն համարում է գործող իշխանություններին, խորհրդարանական մեծամասնությանը այլընտրանք: Այս մասին Ազգային Ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Մենք այդ գիծը շատ հստակ շարունակելու ենք: Մենք այդպես ենք ձևակերպում մեր դիրքորոշումը», – ասել է Օսկանյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին` արդյոք ԲՀԿ-ն պատրաստվում է իր թեկնածուին առաջադրել 2013 թվականի նախագահական ընտրություններին, պատգամավորը պատասխանել է.

«Այս պահին կուսակցությունում նման քննարկում չի եղել: Ժամանակը կգա կասենք»:

Օսկանյանին նաև հարցրել են` արդյոք հենց ինքը կարող է լինել ԲՀԿ-ի թեկնածուն, ինչին ի պատասխան նա ևս մեկ անգամ կրկնել է, որ կուսակցությունում նախագահի թեկնածության վերաբերյալ հարցեր դեռ չեն քննարկվել:

Tekali Taxi