Home / Հայաստան / «Սատկեն, եթե…». Բաքվում կոչ են անում ատել ընդդիմությանը

«Սատկեն, եթե…». Բաքվում կոչ են անում ատել ընդդիմությանը

Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը կոչ է արել ադրբեջանական ընդդիմության նկատմամբ «հասարակական ատելության» մթնոլորտ ձևավորել: Նման կոչով Հասանովը հանդես է եկել մայիսի 31-ին հնչեցրած ելույթի ընթացքում, որը նվիրված է եղել քաղաքացիական հասարակության զարգացման գործում հ/կ-ների դերին, հաղորդում է contact.az-ը:

Նա քննադատել է ընդդիմությանը, ինչպես նաև արևմտյան երկրների ժողովրդավարական շրջանակներին, որոնք Եվրատեսիլի ընթացքում սատարում էին ընդդիմադիրների բողոքի ակցիաները:

«Նրանք, ովքեր մեր ճկույտը չարժեն, ցանկանում են մեզ սովորեցնել», – ասել է Հասանովը արևմտյան պարբերականների և կայքերի թղթակիցների մասին:

Պաշտոնյայի խոսքով` Ադրբեջանի քաղաքացիները, մտավորականները, մամուլը միանշանակ դատապարտել են նման պահվածքը:

«Բայց հակաադրբեջանական հարթակի վրա միավորված ընդդիմադիր ուժերը կարծում են, որ Արևմուտքը իրենց իշխանության կբերի: Սատկեք, եթե ձեզ Արևմուտքը պետք է իշխանության բերի, իսկ հետո հրահանգներ տա ու ղեկավարի ձեզ: Նման տիպի ընդդիմադիրներն ու լրագրողները չպետք է փողոց դուրս գան: Ես չեմ ասում, որ նրանց վրա պետք է հարձակումներ կազմակերպել, սակայն հարկավոր է հասարակական ատելություն դրսևորել, որպեսզի արտասահմանցի լրագրողներին ոչ թե տանեն ինչ-որ թաղամաս և կոտրած ասֆալտ ցույց տան, այլ փախստականների ճամբար ցույց տան», – հայտարարել է Հասանովը:

Tekali Taxi