Home / Տեսանյութեր / Կինը հրաժարվել է բացել դեմքը. վրդովված ամուսինը հարձակվել է ոստիկանական բաժնի վրա

Կինը հրաժարվել է բացել դեմքը. վրդովված ամուսինը հարձակվել է ոստիկանական բաժնի վրա

Բրյուսելի Սեն-Ժան-Մոլենբեկ թաղամասի ոստիկանական բաժինը հարձակման է ենթարկվել մահմեդականների կողմից այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները  փողոցում ամբողջությամբ դեմքը ծածկող նիկաբով կնոջ են ձերբակալել:

Մահմեդական կինը նստած է եղել տրամվայի կանգառում, երբ նրան մոտեցել են ոստիկանները և խնդրել անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել` պահանջելով հանել նիկաբը: Կինը հրաժարվել է կատարել պահանջը, ինչի արդյունքում հայտնվել է ոստիկանական բաժնում:

Այնտեղ ոստիկաննները կրկին փորձել են համոզել նրան հանել նիկաբը` գործին կցելով կին տեսուչի: Սակայն կինը հրաժարվում էր ենթարկվել: Արդյունքում նիկաբը բռնի ուժով է հանվել, իսկ այդ ընթացքում ձերբակալվածն ու տեսուչը վնասվածքներ են ստացել:

Ավելի ուշ ոստիկանական բաժին է եկել ձերբակալվածի զայրացած ամուսինը`իր հետ բերելով առնվազն երկու տասնյակ տղամարդկանց: Վրդովված մահմեդականները փորձում էին ուժով ներխուժել հաստատություն, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց հետ բանակցությունների մեջ մտնել:

Նշենք, որ Բելգիայում, ինչպես նաև Ֆրանսիայում արգելվում է դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ կրել: Համապատասխան օրենքն ընդունվել է 2010 թվականին` հակաահաբեկչական օրենսդրության խստացման շրջանակներում:

Tekali Taxi