Home / Հայաստան / Սփյուռքի նախարարի խորհրդականը «Արի տուն» ծրագրի համար գումա՞ր է պահանջում

Սփյուռքի նախարարի խորհրդականը «Արի տուն» ծրագրի համար գումա՞ր է պահանջում

Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստին ահազանգ է ստացվել Հոլանդիայի Թագավորությունում ապրող հայերից, որոնք հայտնում էին, որ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանն իրենցից բարեգործության պատրվակով 80-ական եվրո է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար` նշելով, որ «այդպես իրենք առավել ապահով կզգան իրենց»:

«Չենք լռելու»-ն հեռախոսային կապ հաստատեց ահազանգող երիտասարդների հետ, որոնք նշեցին որ նույնը կատարվել է նաև անցյալ տարի: Այս փաստը նախաձեռնությանը հաստատեցին անցյալ տարի «Արի տան» ծրագրին մասնակցած մի քանի երիտասարդներ, որոնց հեռախոսահամարները փոխանցել էին ահազանգողները:

Նախաձեռնությունը կապ հաստատեց Սմբատ Մարտիրոսյանի հետ: Սփյուռքի նախարարի խորհրդականը կտրականապես հերքեց բարեգործության նպատակով գումար հավաքելու տեղեկատվությունը: Նա նշեց, որ ինքը 80 եվրո որևէ մեկից չի վերցնում և անցաց տարի էլ չի վերցրել և առհասարակ այդ քայլը, լինելու պարագայում, համարում է անբարոյականություն:

«Չենք լռելու»-ի ներկայացուցիչը  նաև կապ հաստատեց Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանի հետ, ով խոստացավ զանգահարել անցած տարվա «Արի տուն» ծրագրին Նիդերլանդներից մասնակցած բոլոր մասնակիցներին: Նա հավաստիացրեց, որ տեղեկատվության ճշտման պարագայում Սմբատ Մարտիրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Tekali Taxi