Home / Տեսանյութեր / Հայտնի պոռնոաստղը պայքարում է խորհրդարանական մանդատի համար

Հայտնի պոռնոաստղը պայքարում է խորհրդարանական մանդատի համար

Հայտնի ֆրանսիացի պոռնոաստղ Սելին Բառան պայքարելու է երկրի խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դերասանուհին առաջարկում է հատուկ թաղամասերում օրինականացնել մարմնավաճառությունը և փակել երկրում առկա բոլոր կրոնական հաստատությունները:

34-ամյա Բառան, ով հասցրել է 200 պոռնոֆիլմերում նկարահանվել, իր թեկնածությունն առաջադրել է Արյեժ դեպարտամենտից:

Իր նախընտրական ծրագրում դերասանուհին նշում է, որ աշխատանքային շաբաթը պետք է սահմանափակվի 30 ժամով, բանկերը ազգայնացվեն, իսկ ֆրանսիացիները պետք է անվճար ջուր և էլեկտրաէներգիա ստանան:

Նշենք, որ Ֆրանսիայում ընտրությունները անցնելու են հունիսի 10-ին և 17-ին:

Tekali Taxi