Home / Հայաստան / «Ժառանգությունը» որոշեց մշտական հանձնաժողովների իր անդամներին

«Ժառանգությունը» որոշեց մշտական հանձնաժողովների իր անդամներին

Այսօր 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության առաջին նիստի ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում խմբակցության ներկայացուցիչ է ընտրվել Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգության» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պետական-իրավական հարցերի ու Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը, Արտաքին հարաբերությունների ու Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Ալեքսանդր Արզումանյանը, Տնտեսական հարցերի ու Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներում` Խաչատուր Քոքոբելյանը:

Tekali Taxi