հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՄԱԿ-ը Հայաստանին կոչ է արել դադարեցնել խոշտանգումները և «դեդովշինան»

ՄԱԿ-ը Հայաստանին կոչ է արել դադարեցնել խոշտանգումները և «դեդովշինան»

ՄԱԿ-ի` Ընդդեմ խոշտանգումների հանձնաժողովը կոչ է արել Հայաստանի իշխանություններին շտապ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը կալանավայրերում, որն  «ավելի շատ նորմա է դարձել, քան բացառություն», հաղորդում է unmultimedia.org-ը:

ՄԱԿ-ի` խոշտանգումների դեմ Կոնվենցիայի կիրառման մասին հանձնաժողովի զեկույցում անկախ փորձագետները  մի շարք խորհուրդներ են տալիս Հայաստանին: Դրանցում խոսվում է բանակում բոլոր հնարավոր խոշտանգումների և «դեդովշինայի»  դեպքերի հետաքննության անցկացման անհրաժեշտության, ինչպես նաև բոլոր ձերբակալվածներին երաշխավորված իրավական համակարգի տրամադրման մասին: Հանձնաժողովի անդամները կոչ են անում Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ապահովելու համար դատավորների անկախությունը, որոնց այսօր նշանակում է նախագահը:

Փորձագետները խորհուրդ են տալիս նաև չընդունել որպես մեղքի ապացույց խոշտանգումների արդյունքում ստացված խոստովանությունները: