Home / Հայաստան / Առնվազն երեք ուժեր դեմ կլինեն կառավարության ծրագրին

Առնվազն երեք ուժեր դեմ կլինեն կառավարության ծրագրին

Գալիք շաբաթ նոր կառավարությունն ամբողջությամբ կձևավորվի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով ՀՀԿ-ում իր աղբյուրներին:

Թերթը չի բացառում, որ հենց այդ ժամանակ էլ նոր կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:

«Իհարկե, իր ծրագիրն ԱԺ ուղարկելու համար, ըստ Սահմանադրության, կառավարությունը մինչև հուլիսի սկիզբը ժամանակ ունի, բայց ամեն ինչ կարվի ավելի արագ: Երեկ հայտնի է դարձել, որ ԱԺ առնվազն երեք ուժ այդ ծրագրին «դեմ» են քվեարկելու», – գրում է «ՀԺ»-ն:

Թերթի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն արդեն հայտարարել են, որ իրենց քաղաքական ուժերը դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Միասյանն էլ ասել է, որ եթե կառավարությունը նույն վարքագիծը պահի, ապա Դաշնակցությունը նույնպես դեմ կլինի:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը կքննարկի և որոշում կկայացնի այն բանից հետո, երբ ծրագիրը կբերվի Ազգային ժողով:

Tekali Taxi