Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը ադրբեջանցիներին հիշեցրել է Ղուրանի մարգարեությունը

ՀՀԿ-ական պատգամավորը ադրբեջանցիներին հիշեցրել է Ղուրանի մարգարեությունը

Ադրբեջանական դիվերսիոն խմբերը Ալիևի անմիջական հրամանն են իրականացնում, և սա առաջին դեպքը չէ, որ Ալիևը դիմում է նախահարձակ գործողությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերին:

«Ցանակածաց համարժեք պատասխան հայկական կողմից չի վերադարձնի այն զոհերին, որոնք մենք ունեցանք այս օրերին, ինչի համար բոլորս ցավում ենք: Ադրբեջանն այսօր հստակ պատկերացնում է, որ ԼՂՀ-ն այլևս Ադրբեջանի մաս չէ, ու այն վերադարձնելու միակ ուղին ռազմական ուժի կիրառման մեջ են տեսնում: Նրանք չեն էլ թաքցնում ու ժամանակ առ ժամանակ դիմում են նմանատիպ արկածախնդրության, երբ ԼՂՀ-ի շուրջ կարևոր իրադարձություն է տեղի ունենում կամ տարածաշրջանի վրա որոշակի ուշադրություն է կենտրոնանում»,-  նշել է Դավթյանն ու ընդգծել:

Ըստ պատգամավորի` սրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ երբեք չի ընդունի ԼՂՀ-ի կորուստը:

«Ադրբեջանը  սրանով ապացուցում է, որ ինչ էլ առաջարկեն իրեն, ինքը երբեք չի հրաժարվի իր առավելապաշտական գործողություններից», -ասել է Դավթյանը:

Նա  ընդգծել է, որ լիովին համամիտ է այն մտքին՝ «Երբ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

«Կցանկանայի նաև հիշեցնել ադրբեջանական  տաքգլուխներին, որ հենց Ղուրանի  մարգարեություններից մեկն ասում է՝ «Ով քամի է ցանում, նա փոթորիկ կհնձի», ու եթե նմանատիպ գործողությունները շարունակվեն, մենք ականատես կլինենք փոթորիկ հնձելուն: Կարծում եմ` Ադրբեջանը պետք է իրեն հաշիվ տա, քանի որ իրենք մտածում են, որ նույնիսկ պատերազմական գործողություններ սկսելով` իրենք ոչինչ չեն կորցնի. այն ինչ ունեին, արդեն կորցրել են», – ասել է Դավթյանը:

Նա նաև ավելացրել է, որ վերջնական լուծումը  կլինի ԼՂՀ-ի կարգավիճակի ընդունումը՝  այնպիսի կարգավիճակ, որը չի լինի ավելի ցածր, քան ներկայումս գոյություն ունեցածն է:

«Ադրբեջանը պետք է նաև շատ հստակ հասկանա, որ պատերազմ սկսելու դեպքում  մենք այլընտրանք չենք ունենա ոչնչացնել այն հենակետերը, որտեղ իրակակացնում են դիվերսոն գործողությունները, և երկրորդը՝   ընդլայնել անվտանգության գոտին, որպեսզի վերջնականապես կանխվեն նմանաատիպ գործողությունները: Ու որպես այս ամենի վերջնական հանգուցալուծում, մենք, պատերազմական գործողությունների սկսվելուց ու ավարտից հետո, ի վերջո կունենանք այնպիսի  վիճակ, երբ մեր արևելյան հարևանը կլինի Հայաստանի հանդեպ ոչ թշնամաբար տրամադրված պետություն, ինչո՞ւ չէ՝ հանձին մեր հարավային հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության: Կարծում եմ, որ սա պիտի  փաստացի  հասկանան Ադրբեջանի ղեկավարները, որ պատերազմ սկսելու դեպքում իրենք կունենան այնպիսի կորուստներ, որը հղի է մինչև իսկ պետականության կորստով», – եզրափակել է Դավթյանը:

Tekali Taxi